Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ «Բաքու-Թբիլիսի-Կարս» (ԲԹԿ) երկաթուղին շահագործման է հանձնվելու 2017-ի սկզբին՝ Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլու հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդիրիմը։
Նրա խոսքերով՝ ԲԹԿ նախագիծը գտնվում է ավարտական փուլում։ Կվիրիկաշվիլին հայտարարել է, որ Թբիլիսին անում է հնարավորը կառուցումն արագ ավարտելու համար։